Բավ է պառակտվել
07-11-2017 12:49

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև շրջանակային համաձայնագրի ստորագրումը կարող է շահեկան լինել ՌԴ-ի և Իրանի համար. Փորձագետ

Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը կարող է օգտակար լինել Ռուսաստանի և Իրանի համար, այս մասին հայտարարել է նորարարական և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը:
2017թ. մարտի 21-ին Հայաստանն ու ԵՄ-ն վավերացրեցին ընդգրկուն և համապարփակ համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը, որը Հայաստանը ծրագրում է ստորագրել նոյեմբերի 24-ին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին:Մինչ համաձայնագրի ստորագրումը, ԵՄ բոլոր երկրները պետք է հավանություն տան փաստաթղթին: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ ԵՄ անդամ բոլոր 28 երկրներն ու Հայաստանը վավերացնեն այն:
« Արևմուտքի պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանն ու Իրանը ևս շահագրգռված են, որպեսզի ՀՀ-ի և ԵՄ-ի միջև շրջանակային համաձայնագիրը ստորագրվի, քանի որ այն ապագայում կարող է ռուսկան և իրանական ապրանքները եվրոպական շուկա արտահանելու հեռանկար ստեղծել»,- նշել է Մարգարյանը:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը հայկական կառավարությանը կարող է արտաքին տնտեսական քաղաքականության մեջ մանևրելու հնարավորություն տալ:
« ԵՄ-ի հետ համաձայնագիրը Հայաստանին թույլ կտա դիվեսիֆիկացնել իր արտաքին տնտեսական քաղաքականությունը, ավելի հեշտորեն մանևրել ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև, ինչն էլ իր հերթին կարող է նոր զարկ հաղորդել հայկական տնտեսությանը»,- հայտարարել է Մարգարյանը:
Ավելի վաղ ծրագրվում էր, որ Երևանը 2013թ. նոյեմբերին «Արևելյան գործընկերության» վիլնյուսյան գագաթնաժողովին ԵՄ-ի հետ կստորագրի ասոցացման և ազատ գոտու առևտրի մասին համաձայնագիրը, սակայն դրանից ընդամենը երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը անդամակցելու և Եվրասիական ինտեգրմանը մասնակցելու մտադրության մասին: