Արցախում իշխող «Ազատ հայրենիք» կուսակցությունը, ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակի անձնական հաշվարկներով, ստացել է 47 տոկոս ձայն: Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալներով՝ 5%-նոց շեմը չի հաղթահարել երկու կուսակցություն՝ «Խաղաղություն և զարգացում»-ը և ԼՂՀ Կոմունիստական կուսակցությունը: Ըստ հրապարակված նախնական տվյալների՝ «Ազատ հայրենիք» կուսակցությունը հավաքեց ընտրողների ձայների 47%-ը, «Ազգային վերածնունդ»՝ շուրջ 5%, ԼՂՀ Կոմունիստական կուսակցություն՝ 1,5%, ԼՂՀ Ժողովրդավարական կուսակցություն՝ 19%, «Խաղաղություն և զարգացում»՝ 1%-ից պակաս, Հայ Հեղափոխական Դածնակցություն՝ 19%, «Շարժում – 88»՝ 6,5%:
Բավ է պառակտվել