Բավ է պառակտվել
02-04-2017 19:47

ՀՀ Խորհրդարան անցնում են չորս քաղաքական ուժեր՝ exit-poll-ի նախնական տվյալները

Հայաստանի խորհրդարան են անցնում 4 քաղաքական ուժ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը, «ՀՅ Դաշնակցությունը», այս մասին վկայում են Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի (ՀՍԱ) և BS/The Gallup Organization-ի կողմից իրակիանացված Exit Poll-ի նախնական տվյալները:
Ընտրություններին մասնակցում են նաև «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, « Կոնգրես- ՀԺԿ» դաշինքը, «Ազատ Դեմոկրատները» Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Հայկական վերածնունդը»:
Ինչպես նշել է BS/The Gallup Organization-ի ներկայացուցչուհի Ռաս Ալիսաուշկիենեն ՀՀԿ-ն ստանում է 46% ձայն, « Ծառուկյան» դաշինքը 25%, «Ելք» դաշինքը 10%, ՀՅ Դաշնակցությունը՝ 5%, «Հայկական վերածնունդը» 4%, « Օհանյան- Րաֆֆի-Օսկանյան»՝ 3%, «Կոնգրես-ՀԺԿ»՝ 3%, « Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը 2%, Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը 2%:
Exit-poll-ն անցկացվել է 125 ընտրական տեղանասում՝ ողջ երկրով մեկ, դրանում մասնակցություն են ունեցել 30 հազ. մարդ:
«Exit-poll հարցումներն իրականացվել են Հայաստանի բոլոր շրջաններիում: Ընդհանուր առմամբ գործընթացը հարթ է անցել: Որոշ շրջաններում անձրև կամ ձյուն էր տեղում, որը փոքր ինչ խանգառում էր հարցումներին, բայց այդ խոչընդոտները հնարավոր եղավ հաղթահարել և գրանցել բոլոր 125- դիտարկվող ընտրատեղամասերի արդյունքները»,- ասել է ՀՍԱ նախագահ Գևորգ Պողոսյանը:
Ապրիլի 2-ին Հայաստանում անցել են 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններ:Երկրի պատմության մեջ առաջին անգամ ընտրություններն անցել են 100% համամասնական ընտրակարգով: Խորհրդարան անցնելու համար 5% պատնեշ է սահմանված կուսակցությունների և 7% դաշինքների համար:
Ապրիլի 2-ին Հայաստանում անցնում են խորհրդարանական ընտրություններ: Դրանք առաջին ընտրություններն են՝ 2015թ. Սահմանադրական բարեփոխումներից հետո, որոնցով նախատեսվում է 2018թ. գործող նախագահի լիազորությունների ավարտից հետո անցում կատարել կառավարման Խորհրդարանական համակարգին:
Ոստիկանության 2017թ. ապրիլի 1-ի տվյալներով Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2 564 195 մարդ:
Ժամը 17:00-ի տվյալներով Հայաստանի խորհրդարանական ընտրություններին քվեարկել է 1317 936 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 50,93%-ը:
Ժամը 20.00-ին Հայաստանի 2009 ընտրական տեղամասերում ԱԺ ընտրություններն ավարտվել են:
2015թ. դեկտեմբերի 6-ին ընդունած Սահմանադրական բարեփոխումների արդյունքում խորհրդարանի անդամների կոնկրետ թիվ չի նշվում, նշվում է միայն պատգանավորների նվազագույն քանակը՝ 101 հոգի: Ողջ հարցը մանդատների տեղաբաշխման բարդ համակարգի և Սահմանադրության պահանջների մեջ է, որը երաշխավորում է ստաբիլ խորհրդարանական մեծամասնության կազմավորումը՝ 54% տեղեր օրենսդիր մարմնում:
Առաջին անգամ Սահմանադրությունը նախատեսում է ընտրությունների երկրորդ անցկացման հնարավորություն:
Մասնավորապես, Ընտրական օրենսգրքի համաձայն, եթե ընտրությունների արդյունքում, կամ քաղաքական կոալիցիայի գոյացման արդյունքում ստաբիլ մեծամասնություն չի ձևավորվում, ապա ընտրությունների օրվանից 28-րդ օրը կարող է անցկացվել երկրորդ փուլ, որում մասնակցություն կունենան ձայների մեծամասնությունը հավաքած երկու կուսակցություն կամ կուսակցությունների երկու դաշինք:
Բացի համապետական կուսակցական ցուցակներից Հանրապետության 13 ընտրական տարածքներում կներկայացվեն կուսակցությունների և դաշինքների տարածքային (ռեյտինգային) ցուցակներում ներառված թեկնածուներ:
Կուսակցություններն ու դաշինքները պատգամավորական մանդատները ստանում են համապետական և ռեյտինգային թեկնածուների միջև տեղերի բաշխման արդյունքում: