16-03-2015 14:05

Պուտինը Սանկտ Պետերբուրգում կհանդիպի Ղրղզստանի նախագահի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում կանցկացնի Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան դղյակում: Ինչպես հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից, օրակարգվում կքննարկվեն երկուստեք համագործակցության ամրապնդման, մասնավորապես, առևտրաներդրումային, մշակութահումանիտար և էներգետիկ ոլորտի հարցերը: Նախատեսվում է նաև կարծիքների փոխանակում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի Եվրսիական տնտեսական միությանը Ղրղզստանի անդամակցության համատեքստում: