Բավ է պառակտվել
03-07-2015 16:34

Հրապարակվել են Հայաստանին և Թուրքիային վերաբերող Հիլարի Քլինթոնի նամակները

ԱՄՆ Պետդեպը հրապարակել է Հիլարի Քլինթոնի մի շարք էլեկտրոնային նամակներ, որոնք ուղարկվել են նրա պետքարտուղար եղած ժամանակ: Նամակներում խոսվում է առօրյա դեպքերի լայն շրջանակի մասին, այդ թվում՝ պատերազմն Աֆղանստանում, հայ-թուրքական վիճահարույց հարաբերությունները, կանանց խնդիրները: Los Angeles Times թերթը հրապարակել է Հայաստանին և Թուրքիային վերաբերող նամակներ: Դրանք բոլորը թվագրված են 2009թ. օգոստոսի 30-ին: Նամակներից մեկում Հիլարի Քլինթոնը Պետդեպի աշխատակցուհուն հարցնում է, թե ինչ է Թուրքիայի այն ժամանակվա ԱԳՆ ղեկավար Դավութօղլուի անունը, վերջինս պատասխանում է՝ Ահմեթ: Մեկ այլ նամակում պետքարտուղարը ցանկանում է ավելի կոնկրետ իմանալ՝ ինչպիսին են բանակցությունների օրակարգի հարցերը: Բացի դրանից՝ պետքարտուղարի այն ժամանակվա օգնական Ֆիլիպ Գորդոնն աշխատակցուհուն ուղարկում է տեքստի կրկնօրինակը՝ նշելով, որ թուրքերը համաձայնել են այդ թեքստը հրապարակել հաջորդ օրը, եթե հայերը համաձայնեն: «Եվ, ինչպես նշված է, նրանք կհամաձայնեն, եթե Թուրքիան նախօրոք համաձայնություն տա փաստաթղթերը ստորագրել հոկտեմբերի 14-ին»,- հավելում է նա: