Բավ է պառակտվել
09-07-2014 11:45

Պետք է հակադարձել Ղրիմի՝ ռուսական բռնակցմանը. Շվեդիայի արտգործնախարար

Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտն, անդրադառնալով Ուկրաինային, նշել է, որ Արեւմուտքի արձագանքը Ուկրաինայի ճգնաժամում Ռուսաստանի գործողություններին պետք է լինի միասնական, հզոր եւ խիստ, Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդում ելույթ ունենալիս:
Նա կոչ է արել «հակադարձել Ղրիմի՝ ռուսական բռնակցմանը»: «Եթե մենք անվճռական լինենք, ապագայում էլ կարող է նման բան կրկնվել», — ընդգծել է դիվանագետը եւ հավելել, որ «Ղրիմի բռնակցումը խաթարում է եվրոպական անվտանգության եւ աշխարհի կարգի հիմնարար սկզբունքները», փոխանցում է Ukrinform-ը:

Դիվանագետն ուշադրություն է դարձրել այլ ազդանշանների վրա, որոնք վկայում են Արեւելյան Ուկրաինայում Մոսկվայի «ախորժակի» մասին: Ըստ նրա՝Ուկրաինա ներխուժելու Մոսկվայի փորձերը «ՌԴ-ի վերջը կդառնան»:

«Ռուսաստանն անկանխատեսելի է դառնում, եւ դա շատ է անհանգստացնում ոչ միայն անվտանգության համատեքստում, այլեւ բիզնեսի տեսանկյունից էլ կարող է երկարատեւ ազդեցություն ունենալ», — ընդգծել է քաղաքական գործիչը:

Նա նշել է, որ այդ պատճառով էլ միջազգային հանրության արձագանքը պետք է խիստ լինի՝ ապագայում նման երեւույթները կանխելու համար: Բացի այդ՝ Արեւմուտքի դիրքորքոշումը պետք է միասնական լինի: