28-06-2016 13:58

Պեսկով. Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցը կկայանա հունիսի 29-ին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 29-ին հեռախոսազրույց կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին ասել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ հեռախոսազրույցը կայանալու է ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Նախօրեին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է այս շաբաթ հեռախոսազրույց ունենալ Վլադիմիր Պուտինի հետ։