Բավ է պառակտվել
07-04-2016 15:10

Ղարաբաղում իրավիճակը դեռ հեռու է կայուն լինելուց.Պեսկով

Լեռնային Ղարաբաղում իրավիճակը դեռ հեռու է կայուն լինելուց, եւ Մոսկվան մտադիր չէ դադարեցնել հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքները: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Անկասկած, իրավիճակը դեռ հեռու է կայուն լինելուց, դրա համար էլ պարզապես անհնար է սահմանափակվել ձեռքբերածով, ու ոչ ոք մտադիր չէ դա անել»,- ասել է Պեսկովը լրագրողներին: Նրա խոսքով, Մոսկվան Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման սկզբից եւեթ գործադրել ու շարունակում է գործադրել զգալի ջանքեր դրա կարգավորման համար պայմաններ ստեղծելու համար: «Ռուսաստանը, պահպանելով գործընկերային հարաբերություններ թե՛ Երեւանի, թե՛ Բաքվի հետ, օգտագործում է այդ բարի հարաբերությունները այդ պայմանները ստեղծելու համար ՝ աշխատելով թե՛ երկկողմանի, թե՛ միջազգային մեխանիզմների շրջանակներում»,- նշել է նախագահի մամուլի քարտուղարը: Նա շեշտել է, որ կրակը դադարեցնելու համար ամենատարբեր մակարդակներով մեծածավալ օպերատիվ աշխատանք է արվել: «Գործընթացի մասնակիցներն արդեն նշել են Ռուսաստանի այդ ջանքերը: Իհարկե Մոսկվան շարունակում է իր հետեւողական քաղաքականությունը»- հավելել է Պեսկովը: Նա նաեւ ընդունել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման առումով հակամարտության սրումն ընդհանուր առմամբ զգալի հետընթացի է հանգեցրել: «Այս թեժ բախումների վերսկսումից առաջ կարգավորմանն ուղղված դրական քայլեր էին արվել: Հիմա ցավոք հետընթաց է կատարվել, ու շատ հարցերում ստիպված ենք լինելու հիմա լրացնել բաց թողածը»,- նշել է նախագահի մամուլի քարտուղարը: