Բավ է պառակտվել
13-02-2015 11:17

ՌԴ-ն Ուկրաինայում իրավիճակի կարգավորման երեշխավորողն է. Պեսկով

Ռուսաստանը հանդիսանում է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման երաշխավորող, այլ ոչ թե այն կողմը, որը կատարում է տվյալ նպատակին ուղղված համալիր միջոցները, հայտարարել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանը հակամարտության կողմերի կողմից հրավիրված երկիր է: Այդ այն երկիրն է, որը կոչ է արել հակամարտության կողմերին ստորագրել Մինսկի պայմանավորվածությունների իրագործմանը ուղղված համալիր միջոցները: Սակայն Ռուսաստանը չի հանդիսանում տվյալ համալիր միջոցները իրականացնող կողմ: Այդ այն երկիրն է, որը հանդես է գալիս որպես երաշխավորող, որը, անշուշտ, այն կողմը չէ, որը պետք է ձեռնարկի դրան ուղղված գործողությունները: Մենք պարզապես չենք կարող այդ ֆիզիկապես անել, քանի որ Ռուսաստանը չի հանդիսանում տվյալ կոնֆլիկտի մասնակից», - ասել է Պեսկովը: