Բավ է պառակտվել
05-09-2016 14:02

Պեսկովը ներկայացրել է Պուտինի և Օբամայի հանդիպման մանրամասները

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ՝ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի հանդիպումը տևել է ավելին քան նախատեսվել էր, առաջնահերթ քննարկման թեմաներն են եղել Սիրիան և Ուկրաինան:

Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հանդիպումը տևեց ավելին, քան նախատեսվել էր: Քննարկել են Սիրիայի և Ուկրաինայի հարցը: Դրանից հետո Օբաման Պուտինի հետ նաև դեմ առ դեմ է զրուցել»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Նա հավելել է, որ հանդիպումը լավ է անցել:

«Աշխատանքը շարունակվելու է»,-եզրափակել է Պեսկովը: