Բավ է պառակտվել
22-10-2016 14:39

Պուտինի և Էրդողանի միջև առկա է փոխվստահության բարձր մակարդկ.Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև առկա է փոխվստահության այնպիսի մակարդակ, որը թույլ է տալիս նրանց քննարկել «ամենանուրբ» հարցերը:

«Նախագահներ Պուտինի և Էրդողանի միջև կա փոխվստահության այնպիսի մակարդակ, որը թույլ է տալիս նրանց քննարկել տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին առնչվող ամենանուրբ հարցերը»,- հայտարարել է Պեսկովը:

Նա նաև նշել է, որ թեև բարդ է վերականգնել վատթարացած հարաբերություններն ու խաթարված վստահությունը, սակայն երկու նախագահները հանուն դրա «մեծ ճանապարհ են անցել»: