Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կհանդիպեն G20 գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ակնհայտ է, որ G20–ի ժամանակ նախագահները այսպես թե այնպես կհանդիպեն բուն գիտաժողովի րջանակում»,- ասել է նա:
Նա նաեւ նշել է, որ պետության ղեկավարները իրենք որոշում կկայացնեն առանձին հանդիպման մասին: