Բավ է պառակտվել
20-10-2015 15:36

Պեսկովը` ՌԴ կազմում Հարավային Օսիայի ընդգրկվելու վերաբերյալ հանրաքվեի հնարավոր անցկացումը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովի հայտարարությունը, ըստ որի նա մտադիր է հանրաքվե նախաձեռնել Ռուսաստանի կազմի մեջ պետության մտնելու հարցի վերաբերյալ:  
«Իրականում, եթե ես ճիշտ եմ հասկանում, նման հայտարարություն հենց հանդիպման ժամանակ (Տիբիլովի՝ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ-Խմբ.) չի արվել»,- պարզաբանել է Պեսկովը՝ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, «Հարավային Օսիայում շատ կան Ռուսաստանի հետ ինտեգրման աջակիցներ»։ 
Նրա խոսքով՝ Կրեմլում Հարավային Օսիան անվանում են «Ռուսաստանի Դաշնության կողմից ճանաչված անկախ պետություն»։ 
«Դա անկախ պետություն է, որը ճանաչվել է Ռուսաստանի Դաշնության կողմից, որի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ ունենք»,- նշել է Պեսկովը։ 
Ընդ որում՝ նա հրաժարվել է զարգացնել այդ թեման. «Ես ասացի այն, ինչ ասացի»։ 
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Լեոնիդ Տիբիլովը մտադիր է հանրաքվե նախաձեռնել Ռուսաստանի կազմի մեջ պետության մտնելու հարցի վերաբերյալ։