20-06-2016 13:36

Սարգսյան-Ալիև-Պուտին բանակցությունները հեշտ չեն լինելու.Պեսկով

ՌԴ նախագահի բանակցությունները իր գործընկերներ, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ հեշտ չեն լինելու: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Բանակցությունները, բնականաբար, դժվար են լինելու: Ներկա պահին հիմնական խնդիրն է՝ ապահովագրվել ռազմական գործողությունների չվերսկսումից և թույլ չտալ, որ Ղարաբաղի շուրջ բռնության բռնկումից առաջ իրականացված աշխատանքները ի չիք դառնան»,- հայտարարել է Դմիտրի Պեսկովը:
Վերջինս նաև հավելել է, որ այդ պատճառով այսօր ծանր աշխատանքային օր է սպասվում: