03-08-2016 13:40

Պեսկովը Մեդվեդևի հրաժարականի մասին լուրերը սպեկուլյացիա է անվանել

Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը երկրի կառավարությունում սպասվող ենթադրյալ փոփոխությունների`մինչև անգամ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրաժարականի մասին ԶԼՄ-ներում շահարկվող հաղորդագրություններն անվանել է «քաղաքագետների վարժություններ», որոնք արժանի չեն որևէ ուշադրության:

«Կառավարության վերահաս հրաժարականի» թեմայով վարժությունները ինչպես Ռուսաստանի, այնպես էլ արտերկրի քաղաքական շրջանակներում նոր չեն:
«Այդ սպեկուլյատիվ ենթադրություններն այնքան մշտական են, որ այլևս չեն ընկալվում որպես ուշադրության արժանի տեղեկություններ», - ասել է մամլո խոսնակը:

Պեսկովը նաև հերքեց Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև հարաբերությունները բարելավելու նպատակով երկրի կառավարությունում կադրային փոփոխությունների իրականացման հնարավորությունը: