Բավ է պառակտվել
12-05-2016 14:12

Մոսկվան ողջունում է ղարաբաղյան հակամարտության ապաէսկալացիայի ցանկացած քայլ

Մոսկվան ողջունում է ղարաբաղյան հակամարտության ապաէսկալացիայի, ինչպես նաև Երևանին և Բաքվին երկխոսության վերադարձնելուն ուղղված ցանկացած քայլ: Այս մասին  նշել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ ինչ կարծիք ունեն Կրեմլում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հնարավոր հանդիպման մասին լուրերի հետ կապված:
«Այդ տեղեկության վերաբերյալ դեռ հստակ ասելու բան չունեմ: Անկասկած, Մոսկվայում ողջունում են ցանկացած քայլ, որը նպատակ ունի բերել ղարաբաղյան հակամարտության ապաէսկալացիայի, ինչպես նաև Երևանին և Բաքվին երկխոսության վերադարձնելուն»,- նշել է Պեսկովը: