Բավ է պառակտվել
23-12-2014 16:14

ՀԱՊԿ առաջին հումանիտար կենտրոնը կբացվի եկող տարի Հայաստանում

ՀԱՊԿ առաջին հումանիտար կենտրոնը կբացվի եկող տարի Հայաստանում, դեկտեմբերի 23-ին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ խորհրդի նիստում: «Ռուսաստանի գործուն աջակցությամբ ՀԱՊԿ հումանիտար կենտրոնների ցանց է ստեղծվում: Դրանցից մեկը հաջորդ տարի կբացվի Հայաստանում: Ավելի ուշ համանման կենտրոն կգործի Ղրղըզստանում», - ասել է Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: ՌԴ նախագահը հայտնել է, որ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության ժամանակ «սեւեռուն ուշադրություն է դարձվել Կազմակերպության արտաքին սահմանների ամրացմանը, հավաքական արձագանքման ուժերի եւ միջոցների կատարելագործմանը»: