Բավ է պառակտվել
29-02-2016 16:40

Սիրիայում հրադադարի պահպանումը կազդի նաև նաև ԼՂ հակամարտության կարգավորման վրա

«Սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ռուս-ամերիկյան համաձայնությունը կարող է զգալի նշանակություն ունենալ արդի միջազգային հարաբերությունների համար»,-նման համոզմունք gisher.news-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց քաղաքագետ Արամ Մանուկյանն ու ասաց, որ ըստ էության ստեղծվում է մի իրավիճակ, որն ինչ-որ առումով հիշեցնում է վերադարձ երկբևեռ աշխարհակարգին: Արամ Մանուկնաի խոսքով՝ ներկայումս Սիրիայում բախվող կողմերի միջև բարդ է հրադադարի ապահովումը: «Դա դժվարեցվում է մի կողմից Ասադի դեմ պայքարող հակակառավարական ուժերի միասնականության բացակայության պատճառով, մյուս կողմից տարածաշրջանային երկրների, այդ թվում առաջին հերթին Թուրքիայի ունեցած շահերի հակասությամբ ձեռք բերվող համաձայնությունների հետ»-ասաց փորձագետն ու ավելացրեց. «Վերջինիս ոչ միայն ձեռնտու չէ հրադադարի առկայությունը, այլև հակառակը,հաշվի առնելով,որ Անկարան լրջորեն մտադրություն ունի Սիրիայի հյուսիսային շրջանների հանդեպ իր հավակնությունները կյանքի կոչելու, ապա կարելի է ակնկալել, որ նրանք ամեն գնով կփորձեն խոչընդոտել այս գործընթացին: Արամ Մանուկյանի համոզմամբ՝ միևնույն ժամանակ, ինչ որ կարևոր է նաև ՀՀ-ի համար, նկատելի է ԱՄՆ-ի կողմից վստահության անկում Թուրքիայի հանդեպ, ինչն ուղղակիորեն նվազեցնում է Թուրքիայի դերը տարածաշրջանում:
Ըստ քաղաքագետի՝ հրադադարի պահպանման դեպքում, կկարողանանք արձանագրել, որ աշխարհաքաղաքական ասպարեզում կարծես թե սկսում է ձևավորվել երկբևեռ աշխարհակարգ, որն էական ազդեցություն կունենա ոչ միայն սիրիական ճգնաժամի, այլև գոյություն ունեցող այլ հակամարտությունների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

Տաթև Առաքելյան