Բավ է պառակտվել
07-02-2015 15:15

Մոսկովյան բանակցությունները ոգևորել են բրիտանական լրատվամիջոցներին (տեսանյութ)

Վլադիմիր Պուտինի, Անգելա Մերկելի և Ֆրանսուա Օլանդի հանդիպումը Մոսկվայում թույլ է տալիս խոսել այն մասին, որ առաջնորդների գործողությունները եղել են համակարգված, և թեև հանդիպման արդյունքների մասին առայժմ չի հաղորդվում, կարևոր է համարվում այն փաստը, որ առաջնորդների կարծիքներում տարաձայնություններ չեն եղել, համարում է BBC վերլուծաբան Բրիջիթ Քենդալը: Հինգ ժամ տևող բանակցություններից հետո երք երկրների առաջնորդները, ցավոք, չեն հանդես եկել համատեղ ասուլիսով, իսկ Մերկելը և Օլանդը անմիջապես ուղևորվել են դեպի օդանավակայան: Սակայն կողմեի կարծիքով՝ բանակցությունները եղել են «բովանդակալից և կառուցողական»: Բացի այդ ՌԴ և ԵՄ առաջնորդներին հաջողվել է պայմանավորվել փետրվարի 8-ին «նորմանդական ձևաչափով» կայանալիք Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մասնակցությամբ հեռախոսազրույց վարելու մասին, նշել է Բրիջիթ Քենդալը: «Այն փաստը, որ հրապարակվել են բանակցությունների միայն որոշ կետերը, հնարավոր է, դրական է: Այդ վկայում է այն մասին, որ առանց դատարկ հռետորաբանության և վկաների լուրջ բանակցությունների փորձ է կատարվել: Սակայն այդ նաև նշանակում է, որ մենք չգիտենք, թե կոնկրետ ինչ է քննարկվում, ինչ աստիճանի են տարբերվում կողմերի կարծիքները և որքան փխրուն կարող է լինել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու այդ նախաձեռնությունը», - ասել է Քենդալը: Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորմանը նվիրված առաջնորդների բանակցությունները սկսվել են առանց պատվիրակությունների անդամների և փորձագետների մասնակցության: Ավելի ուշ կողմերը ընդհատել են իրենց հանդիպումը արձանագրային լուսանկարահանման համար, այնուհետևշարունակել են բանակցությունները: Ընդհանուր առմամբ հանդիպումը տևել է ավելի քան հինգ ժամ: Հայտնի է դարձել միայն այն, որ կողմերը մշակում են ինչ-որ համաձայնագիր, որը հավանաբար հրապարակվելու է փետրվարի 8-ին՝ «նորմանդական ձևաչափով» հեռախոսազրույցի ժամանակ: ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ բանակցությունները եղել են բովանդակալից և կառուցողական: «Ելնելով Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի կողմից ձևակերպված առաջարկներից՝ ներկայումս կատարվում է համատեղ աշխատանք Մինսկի համաձայնությունների իրագործման հնարավոր համատեղ փաստաթուղթ կազմելու ուղղությամբ: Այդ փաստաթուղթը պետք է ներառի Ուկրաինայի նախագահի և ՌԴ նախագահ Պուտինի կողմից այսօր հնչեցրած առաջարկները», - հայտնել է Պեսկովը լրագրողներին: Ավելի վաղ Օլանդը հայտարարել է այն մասին, որ նա և Գերմանիայի կանցլերը Մոսկվա են տանելու կարգավորման հետ կապված իրենց առաջարկները, սակայն վերջիններիս բովանդակությունը դեռ չի հրապարակվել: