Բավ է պառակտվել
12-02-2015 08:40

«Նորմանդական քառյակի» բանակցությունները Մինսկում տևում են ավելի քան 11 ժամ

«Նորմանդական քառյակի» առաջնորդները Մինսկում Ուկրաինայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ ավելի քան 11 ժամ տևողությամբ բանակցություններ են անցկացնում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի առաջնորդ Պյոտր Պորոշենկոն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ընդամենը մի քանի անգամ մի քանի րոպեով են լքել բանակցությունների սենյակը: Ինչպես հայտնել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Չալին, կողմերին հաջողվել է համաձայնեցնել երկու փաստաթուղթ: Մինսկի բանակցությունները Պուտինի ողջ կարիերայի ընթացքում առավել տևողական են համարվում: Ավելի վաղ ՌԴ և Գերմանիայի ԱԳՆ ղեկավարները բացաարձակապես հակառակ կարծիքներ են հայտնել Մինսկում «նորմանդական քառյակի» բանակցությունների զարգացման վերաբերյալ: «Նորմանդական քառյակի» հանդիպումը սկսվել է փետրվարի 11-ին՝ Մոսկվայի ժամանակով 21:00-ին: Բանակցություններից առաջ Պուտինը և Պորոշենկոն միմյանց ձեռք սեղմեցին, այնուհետև մի քանի բառով փոխանակվեցին: Ինչպես հայտնի է դարձել նախկինում քննարկման թեման է դարձել ճգնաժամի կարգավորումը Ուկրաինայի արևելքում: Սպասվում է, որ կողմերը կքննարկեն Դոնբասի մարտական շրջանում ապառազմականացված գոտու ստեղծումը: Հանդիպման արդյունքում երկրներիառաջնորդները հանդես կգան իրենց հայտարարություններով: Մամլո ասուլիս չի նախատեսվում: