Բավ է պառակտվել
04-07-2016 15:27

Ինջիրլիք բազայից ՌԴ–ի օգտվելու հարցով բանակցություններ չեն տարվում

Ռուսաստանին «Ինջիրլիք» բազայից օգտվելու թույլտվության հարցով Թուրքիայի հետ պաշտոնական բանակցություններ դեռ չեն ընթանում։ Մոսկվան ռազմաքաղաքական առումով կվերլուծի լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունները։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Չգիտեմ, զինվորականների գծով արդեն եղել է պաշտոնական շփում, թե ոչ, հասցրել են նրանք վերականգնել այդ շփումը։ Եթե չեմ սխալվում, ոչ։ Մենք այդ հայտարարությունը լսել ենք լրատվամիջոցներից։ Անխոս, դա կարեւոր հայտարարություն է։ Այն պետք է ռազմաքաղաքական առումով վերլուծել, ինչը կանեն մեր պատկան մարմինները»,– ասել է նա։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան կարող է Ռուսաստանին «Ինջիրլիք» ավիաբազան օգտագործելու թույլտվություն տալ ԻՊ–ի դեմ գործողությունների համար։