Բավ է պառակտվել
16-10-2017 16:42

ՀՀ և Ադրբեջանի նախագահների բանակցություններն ավարտվեցին, Ալիևը լքեց Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրը

Ժնևում ավարտվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի բանակցությունները. այս մասին իր Twitter-յան միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:
« Բանակցություններն ավարտված են, Ալիևը լքեց Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրը»,- գրել է Հակոբյանը
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունների ավարտին՝ առանձին, դեմ առ դեմ հանդիպում են ունեցել:
Հանդիպմանը բացի միջնորդներ Իգոր Պոպովից (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերից (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիից (Ֆրանսիա) ներկա են գտնվել նաև երկու երկրների ԱԳՆ-ների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: