Բավ է պառակտվել
04-09-2014 09:44

Պենտագոնի ղեկավարը բացառում է Ռուսաստանի հետ ռազմական առճակատման հնարավորությունը

Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը բացառել է Ուկրաինայի իրավիճակի պատճառով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմական առճակատման հնարավորությունը,, հաղորդում է CNN հեռուստաալիքը:
ԱՄՆ պաշտպանության նախարարի խոսքով՝ Ռուսաստանը, ինչպես նախկինում, շարունակում է ձեռնարկել շատ վտանգավոր քայլեր, որոնք կհանգեցնեն Ուկրաինայում լարվածության սրման, և այդ քայլերը հետևանքներ կունենան Ռուսաստանի համար: Այնուհանդերձ, ինչպես ընդգծել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը՝ ԱՄՆ-ը դրա պատճառով Ռուսաստանի դեմ ռազմական գործողություններ չի իրականացնի:
Հեյգելն արտահայտվել է ի պաշտպանություն ԱՄՆ նախագահի վարչակազմի կողմից ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված մոտեցման: