Բավ է պառակտվել
26-12-2015 11:45

Պենտագոնը հրաժարվել է համագործակցել Մոսկվայի հետ ԻՊ-ի դեմ պայքարում

ԱՄՆ ռազմական գերատեսչության ներկայացուցիչը հայտարարել է, որ ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում ԻՊ-ի մասին տեղեկատվությամբ Մոսկվայի հետ կկիսվեն միայն այն դեպքում, երբ Մոսկվան փոխի Ասադի ապագայի մասին իր տեսակետը: 
Աղբյուրի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Միշել Բալդանսան:
«Պաշտպանության նախարարության տեսակետը չի փոխվել: Մենք մտադիր չենք համագործակցել Ռուսաստանի հետ սիրիական հարցում, քանի դեռ Ռուսաստանը չի փոխել Ասադին օժանդակելու իր ռազմավարությունը և դրա փոխարեն չի կենտրոնացել ԻՊ-ի դեմ պայքարի վրա»,- ասել է պաշտոնյան:
Նշվում է, որ այդուհանդերձ Ռուսաստանը շարունակում է պնդել, որ պատրաստ է ԻՊ-ի դեմ պայքարում համագործակցել և անհրաժեշտ տեղեկատվությամբ կիսվել ԱՄՆ-ի հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման ղեկավար Սերգեյ Ռուդսկոյը: