11-06-2014 09:09

Երկու մարդ է զոհվել Ղազախստանի հանքում պայթյունի հետեւանքով

Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը»՝ Ղազախստանի «Կարամանդիբաս» նավթահանքում պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում զոհվել է երկու մարդ: Վթարը տեղի է ունեցել վառելիքաքսուքային նյութերի մետաղական տարայում GPS տեղադրելիս, պարզաբանել են գերատեսչությունում։ Պայթյունի հետևանքով ևս երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց՝ տարբեր աստիճանի վնասվածքներով և այրվածքներով։