Բավ է պառակտվել
16-05-2014 17:54

Հունիսի 8-ին 31 համայնքում տեղի կունենան ավագանու ընտրություններ

Հայաստանի մի շարք մարզերի 31 համայնքում տեղի կունենան ավագանու ընտրություններ, համայնքներից մեկում` արտահերթ:  Ընտրությունները կկայանան հունիսի 8-ին:  Ավագանու կին թեկնածուներ առաջադրվել են միայն 18 համայնքներում, շատ են այն համայնքները, որտեղ կին թեկնածուները 3-4-ն են, իսկ օրինակ Շիրակի մարզի Ալվար համայնքում նույնիսկ 5-ը: Ամենից ակտիվը կանանց առաջադրումների տեսանկյունից Գեղարքունիք մարզն է, որը միշտ աչքի է ընկել կանանց ներկայացվածությամբ: