19-02-2016 13:12

Խորհրդարանում քննարկում են ԱԻՆ-ի և տարածքային կառավարման տարանջատումը

Հայաստանի խորհրդարանում քննարկում է սկսվել նախարարների խորհրդի կառուցվածքում փոփոխություններ մտցնելու մասին: Ինչպես փետրվարի 19-ին արտահերթ նիստում «Հայաստանի Հանրապետության կառավարության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը ներկայացնելիս հայտնել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, առաջարկվում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը դարձյալ բաժանել երկու առանձին գերատեսչության:
Տարանջատումը պայմանավորված է Տարածքային կառավարման նախարարությունը ՀՅԴ-ին հանձնելով` վերջինիս իշխող կոալիցիայի մաս կազմելու կապակցությամբ: