16-04-2014 10:36

Ո՞ր նախարարները հրաժեշտ կտան զբաղեցրած պաշտոններին

Ըստ «Ժամանակի» տեղեկությունների  Վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո այն պաշտոնյաներին հակառակ, որոնք  մտահոգ են, որ կարող են կորցնել իրենց պաշտոնը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմի պաշտոնյաները մտահոգ են, որ կարող է ստիպված լինեն պաշտոնավարել Հ. Աբրահամյանի կառավարությունում: Ըստ աղբյուրի՝ ներիշխանական քննարկումների համաձայն՝ իրենց պաշտոններին կարող են հրաժեշտ տալ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, հավանաբար արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, մշակույթի և սոցապ նախարարներ Հասմիկ Պողոսյանն ու Արտեմ Ասատրյանը, չի բացառվում՝ նաև բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: