23-06-2018 17:19

Փաշինյանը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ՝ շնորհավորել նրան ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ:

Վարչապետն Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ եւ արգասաբեր գործունեություն՝ ի բարօրություն Հայաստանի եւ հայ ժողովրդի: