Բավ է պառակտվել
02-04-2017 13:37

Փաշինյան. Ես քվեարկել եմ հանուն նրա, որ Հայաստանը ելք գտնի հուսահատության այս փոսից

Ընդդիմադիր « Ելք» դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրություններին ընտրատեղամասում հայտարարել է, որ քվեարկել է հանուն այն բանի.« որ Հայաստանը ելք գտնի հուսահատության այս փոսից»:
Նա նաև նշել է, որ բարձր է գնահատում «Ելք» դաշինքի հաղթանակի շանսերը: Փաշինյանը ընդգծել է, որ տեղեկացված է տարբեր տեղամասերում մի շարք խախտումների մասին, որոնց վերաբերյալ տեղեկատվությունն այժմ ստուգվում է:
«Մեր վստահված անձինք այսօր եղել են ընտրատարածքի տեղամասերից մեկում (թիվ 4), որտեղ քվեախցիկի վերևում տեսախցիկ է եղել: Իհարկե, հանձնաժողովի անդամները հավաստիացրել են, որ չաշխատող տեսախցիկներ են, բայց ամեն դեպքում վստահված անձիք պնդել են, որ դրանք հանվեն: Ինչն էլ արդյունքում տեղի է ունեցել»,- ասելէ նա:
Ինչպես նշել է Փաշինյանը, տեղեկություն կա նաև, որ որոշ անձինք կասկածվում են քվեաթերթիկը լուսանկարելու պահանջով ընտրողների հանդեպ ճնշումներ գործադրելու մեջ: « Բացի այդ ահազանգ է ստացվել այն մասին, որ տեղամասերում երկուսից ավելի վստահված անձինք են գտնվում, կան մարդիկ, ովքեր պնդում են, որ իրենք ռեյտինգային թեկնածուների վստահված անձինք են, սակայն օրենքը դա չի նախատեսում»,- հավելել է Փաշինյանը:
Նրա խոսքերով ընտրական գործընթացը հարկավոր է գնահատել միայն դրա ավարտից հետո, քանի որ ցանկացած պահի կարող են տարատեսակ միջադեպեր տեղի ունենալ: Պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք ընտրություններից հետո կարելի՞ է որոշակի հետընտրական գործընթացներ ակնկալել, Փաշինյանը ընդգծեց, որ դա կարող է տեղի ունենալ այն պարագայում, եթե « գողացվեն» ընտրողների կողմից իրենց տրված ձայները:
Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցնում ենապրիլի 2-ին: Դրանք առաջին ընտրություններն են՝ 2015թ. Սահմանադրական բարեփոխումներից հետո, որոնցով նախատեսվում է 2018թ. գործող նախագահի լիազորությունների ավարտից հետո անցում կատարել կառավարման Խորհրդարանական համակարգին: Հանրապետության խորհրդարանում տեղերի են հավակնում հինգ կուսակցություն և չորս նախընտրական դաշինք: