Բավ է պառակտվել
08-04-2015 08:31

Փաշինյանը դատապարտել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալումը

«Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալումները անհասկանալի են և դատապարտելի: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում այսօր գրել է Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամվոր Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները հրապարակայնորեն հայտարարել են, որ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների ժամանակ որևէ ակցիաներ չեն անցկացնելու և համաձայնել են այդ օրը հանրահավաք անցկացնել Երևանի կենտրոնից հեռու՝ Էրեբունի համայնքում: Ուստի Փաշինյանը անհիմն և մերկախոս է անվանել ապրիլի 24-ին «Հիմնադիր խորհրդարանի» կողմից զանգվածային անկարգություններ անցկացնելու մեղադրանքները: Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին հասարակական վայրերում զանգվածային անկարգություններ կազմակերպելու փաստի առթիվ հարուցված գործի շրջանակներում բերման են ենթարկվել «Հիմնադիր խորհրդարանի» հինգ ղեկավար անդամները՝ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գևորգ Սաֆարյանը, Պավել Մանուկյանը և Գարեգին Չուքասզյանը: Ավելի ուշ Փաշինյանը հաղորդել է, որ նա այցելել է ձերբակալված ակտիվիդտներին: Նա նշել է, որ Մանուկյանը հացադուլ է հայտարարել և հրաժարվել է ականջ դնել իր կոչերին չգնալ նման քայլի: Փաշինյանի խոսքով՝ և Պավել Մանուկյանը, և մյուսները իրենց ձերբակալումները անօրինական են համարում և վճռական են տրամադրված: