Բավ է պառակտվել
24-03-2015 10:40

Փաշինյանը հրապարակել է ինստիտուցիոնալ ընդդիմության ճանապարհային քարտեզը

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «ինստիտուցիոնալ ընդդիմության ճանապարհային քարտեզը»։ Facebook կայքի իր էջում, մասնավորապես, պատգամավորը թվարկել է հետևյալ քայլերը.

«Քայլ 1- Հիմնադրել ինստիտուցիոնալ քաղաքական կառույց՝ կուսակցություն: Տարբերությունը մինչեւ այժմ գոյություն ունեցող կուսակցություններից՝ ներքին ժողովրդավարություն, ներքին մրցակցային դաշտ, ներկուսակցական ընտրական համակարգի գոյություն, քարացած լիդերության, սուպերլիդերության բացառում, կոլեգիալ կառավարում:

Քայլ 2 - Կուսակցության մեջ ներգրավել ինտելեկտուալ և քաղաքացիական առավելագույն ներուժ։

Քայլ 3 - Ստեղծել Ապագա Հայաստանի համապարփակ նախագիծ։

Քայլ 4 - Ձևավորել ստվերային կառավարություն։

Քայլ 5 - Հայաստանի 1988 ընտրական տեղամասերի հաշվարկով ձևավորել վստահված անձանց առնվազն երեք հոգանոց թիմեր։

Քայլ 6 - Սփյուռքում ձևավորել դիտորդական խմբեր, ովքեր ընտրությունների օրը կդիտարկեն ընտրական տեղամասերը։

Քայլ 7 - Մասնակցել ընտրություններին և ստանալ ժողովրդի վստահության քվեն։

Քայլ 8 - Ժողովրդի վստահության քվեն արձանագրել դե յուրե՝ ընտրությունների ամփոփիչ արձանագրության տեսքով, կամ հավաքագրել ընտրությունների համատարած և մեծամասշտաբ կեղծումների մասին հավաստի և դե յուրե ապացուցողական նշանակություն ունեցող փաստեր։

Քայլ 9 - Իրականացնել իշխանափոխություն և ստանձնել Հայաստանի կառավարումը։

Քայլ 10 - Սկսել ժողովրդի վստահության քվեն ստացած՝ Ապագա Հայաստանի նախագծի իրագործումը»։