Բավ է պառակտվել
08-06-2015 14:32

Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազին՝ Ձեր ցուցամատը Ձեզ պահեք

«Գլխավոր դատախազը փնտրում է ապացույցներ, որոնց վրա նստած է»,- այսօր նման կարծիք հայտնեց «Հայ Ազգային Կոնգրես» (ՀԱԿ ) խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ 2014 թվականի ընթացքում գլխավոր դատախազի գործունեության հաշվետվության զեկույցի քննարկման արդյունքների վերաբերյալ ելույթի ժամանակ:
«Ներկայացնելով գլխավոր դատախազի հաշվետվությունը Գևորգ Կոստանյանը դժվարին  փորձությունների ենթարկեց մեր համբերությունը՝ շատախոսության ռեկորդներ սահմանելով, բացատրելով մեզ, թե ինչ քմահաճ բան է «արդարադատությունը»: Եվ չնայած այն բանի, որ նա կիրառում էր կասկածելի և շոումենին հատուկ ժեստիկուլյացիա, շոուն չստացվեց, որովհետև մեր հասարակությունը շատ լավ գիտի թե ինչ անհեթեթ կենդանի է կոստանյանական-հովսեփյանական իրավագիտությունը:
Այդ իրավագիտությունը, օրինակ, որոշել է, որ Սուրիկ Խաչատրյանը (Սյունիքի մարզպետը՝ խմբ.) 2013 թ. իր տան մոտ տեղի ունեցած արյունալի իրադարձությունների ժամաանկ քնած էր՝ ինչպես հայտարարեց Կոստանյանը և  չէր գտնվում Ավետիք Բուդաղյանի սպանության վայրում: Ինչպես գիտեք, Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցածը տեսագրվել է տեսախցիկների կողմից: Ուսումնասիրելով տեսագրությունները, ես, 2013թ. սեպտեմբերի 30 –ին այս դահլիճում հետաքրքրվեցի. Հայտնի՞ է արդյոք նախաքննությանը, թե ով ձայն տվեց Բուդաղյանին, ում կանչի վրա նա շրջվեց և ստացավ մահացու վիրավորում: Ի պատասխան այս հարցին, Կոստանյանը ընդունեց, որ նման բան այդ տեսագրության վրա կա, ինչից հետո տվեց շատ տարօրինակ պատասխան(ես ցիտում եմ). «Ով է կանչել, ով ոչ՝ էական չէ»: Սա շատ տարօրինակ պատասխան է, քանի որ դրվագը ոչ միայն կարևոր է, այլ նաև էական  դեր է խաղում այս պատմության մեջ: Եթե պարզվի, որ ձայնողը Ս. Խաչատրյանն էր, իսկ անձամբ ես դրանում համոզված եմ, ապա Կոստանյանի տարբերակը այն մասին, որ Ս. Խաչատրյանը չի եղել դեպքի վայրում, կքանդվի: Սակայն Կոստանյանը հայտարարեց, որ այդ միջադեպը էական չէ: Այդպես կարող է խոսել միայն այն մարդը, ով կա՛մ հեռու է իրավագիտությունից, կա՛մ զբաղված է նրանով, որ փորձում է պրոֆեսյոնալ կերպող կոծկել գործը: Դատարանը բավարարելով քննիչի միջնորդագիրը, թույլատրել էր Ս. Խաչատրյանը մտերիմների խոսակցությունները ձայնալսել, սակայն հատուկ ծառայությունները  չարեցին դա վկայակոչելով տեխնիկական խնդիրները: Ես պահանջում եմ, որ բացատրություն տան դրա հետ կապված, իսկ Գ. Կոստանյանը, խորհրդարանի ամբիոնի մոտ կանգնած ոգևորվում է, սկսում է թռչկոտել, պահանջելով ստուգել փաստերը, հայտարարելով, որ ոչ մի դատարան որոշում չի ընդունել Ս. Խաչատրյանին ձայնալսելու վերաբերյալ:
Հանգստացեք պարոն գլխավոր դատախազ: Այստեղ երբեք խոսք չի գնացել Ս. Խաչատրյանին ձայնալսելու մասին, խոսվել է նրա մտերիմ շրջապատին ձայնալսելու մասին»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա պատգամավորների ուշադրությունը հրավիրեց այն բանի վրա, որ ինքնին դատարանի ոևոշումը՝ նրա մտերիմների խոսակցությունները ձայնալսելու վերաբերյալ արդեն խոսում է այն մասին, որ Ս. Խաչատրյանը հանդիսանում է  առանցքայի անձ այս գործում: Շեշտը դրվում է ո՛չ թե նրանց անուն ազգանունների վրա, այլ ա՛յն հանգամանքի վրա, որ նրանք հանդիսանում են Ս. Խաչատրյանին մոտ կանգնած մարդիկ.
« Կոպեկ չարժեն թե՛ ձեր դատարանը, թե՛ ձեր հատուկ ծառայությունները: Ինչու, երբ խոսքը վերաբերվում է մեզ՝ ընդդիմության ներկայացուցիչներին, ոչ մի խնդիր չի առաջանում և դուք պատրաստ եք ձայնալսել ոչ միայն մեզ, այլև մեր մտերիմներին, բոլորին, բայց երբ խոսքը վերաբերվում է ձեզ, իշխող կուսակցության անդամներին՝ տեխնիկական խնդիրներ են ծագում»,-ասաց պատգամավորը: Նա նշեց, որ այս ամենից հետո Կոստանյանը կանգնելով ԱԺ ամբիոնի առաջ հայտարարում է, որ եթե Ս. Խաչատրյանի մեղքը ապացուցվի, նա անձամբ կդիմի դատարան Ս. Խաչատրյանի դեմ:
«Իսկ ինչպե՞ս ապացուցել մեղավորությունը: Ինչպես ասումէր հայտնի պեսոնաժը՝ նստած լինելով ապացույցների վրա, դուք ապացույցներ եք փնտրում»,-վրդովվեց Փաշինյանը:
Գլխավոր դատախազը մեզ խորհուրդ է տալիս գնալ Սյունիք՝ Բուդաղյանի սպանության դատավարությանը և տեղում ծանոթանալ գործի ընթացքին, որ հարցեր չծագեն: Ի՞նչ ենք մենք կորցրել այդ դատարանում: Ինչի՞ վրա նայենք այնտեղ, այն բանի, թե ինչպե՞ս էառաջին ատյանի դատարանը հինգ ամսվա ընթացքում չի կարողանում որոշել Ս. Խաչատրյանի որդու գտնվելու վա՞յրը: Այն դեպքում, երբ դատարանը ամենօրյա ռեժիմով ծանուցումներ է ուղղում նրան՝ դատին ներկայանալու համար :
Ս. Խաչատրյանի որդին իր Բրաբուսով քշում է Երևանի մայթերի վրա: Ի դեպ ոստիկանությունը որոշում է, որ լավ, ամոթ է , եկեք մեքենան տանեք տուգանային հրապարակ: Եվ ոստիկանությունը այնչափ ոգևորված էր այդ համարձակությամբ, որ տեղեկատվության արտահոսքեր թողեց, որ բոլորը իմանան, թե ինչ «դուխ» ունեն մեր ոստիկանները: Ս. Խաչատրյանի որդու մեքենան տարել են տուգանային հրապարակ: Նրանք  զարմացել էին սեփական «դուխ»-ի վրա, ուրախանում էին, խրախճանք էին կազմակերպում, բայց այդ պահին նախագահականից զանգում  է Սերժ քեռին և ասում.« Հանգիստ թողեք երեխային և իր Բրաբուսը, ի՞նչ է արել որ, որ ձեր մայթը չի կերել, ընդամենը մի քիչ քշել է վրայով, ինչ էք աղմուկ բարձրացրել»,- նշեց նա:
Վերադառնալով 2014թ. Իրականացրած գործունեության վերաբերյալ գլխավոր դատախազի ներկայացրած հաշվետվությանը, մասնավորապես պատգամավորների հարցերին նրա տված պատասխաններին, Փաշինյանը նշեց.
« Այդ ինչ ժեստիկուլյացիա է , տպավորություն է, որ դուք չգիտեք, թե որտեղ եք գտնվում, կանգնել եք այստեղ մատ եք թափ տալիս: Դուք նախագահին է՞լ եք այդպես հաշվետու լինում: ԱԺ-ն գլխավոր դատախազ նշանակող կառույց է, մի մոռացեք այդ մասին: Եվ ընդհանրապես Ձեր ցուցամատը Ձե՛զ պահեք: Եթե դուք շարունակեք Ձեզ նման կերպ պահել, ապա ԱԺ Ձեր ամեն այցելությունից հետո Ձեզ հեգեբանի օգնություն կպահանջվի»: