Բավ է պառակտվել
29-01-2015 09:21

ԵԽԽՎ-ն Ռուսաստանին զրկել է ձայնի իրավունքից

Նախօրեին ԵԽԽՎ-ն Ռուսաստանին զրկել է հիմնական լիազորություններից՝ ձայնի իրավունքից եւ Ասամբլեայի որոշ ղեկավարող մարմինների աշխատանքին մասնակցելուց՝ մինչեւ ապրիլյան նստաշրջանը: 160 պատգամավոր կողմ է քվեարկել Ռուսաստանին մինչեւ 2015 թ. ապրիլը ձայնի իրավունքից զրկելուն, 42 խորհրդարանական՝ դեմ, 11-ը՝ ձեռնպահ: Բացի ձայնի իրավունից զրկվելուց, ռուսական պատվիրակության անդամները չեն կարող լինել ԵԽԽՎ զեկուցողներ, դիտորդություններ կատարել այլ երկրների ընտրությունների ժամանակ եւ ներկայացնել Ասամբլեան միջազգային կազմակերպություններում: Ռուսաստանցիները նաեւ չեն կարող զբաղեցնել ղեկավար պաշտոններ ԵԽԽՎ-ում: «ԵԽԽՎ-ն սահմանում է այդ հարցին վերադառնալ 2015 թ. ապրիլի նստաշրջանին, եթե ՌԴ-ն ցուցաբերի զգալի առաջընթաց ԵԽԽՎ պահանջները կատարելու հարցում», - ասվում է բանաձեւում:  Այդ որոշումն ընդունելուց հետո ռուսական պատվիրակությունը ցուցադրաբար լքել է դահլիճը: Ռուսական պատվիրակության նախագահ Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ Ռուսաստանը մինչեւ այս տարվա վերջ կասեցնում է իր մասնակցությունը ԵԽԽՎ-ում: Բացի դրանից, Մոսկվան կմտածի ԵԽ-ից ընդհանրապես դուրս գալու հնարավորության մասին, եւ այդ հարցը կլուծվի մինչեւ 2015թ. վերջ: