26-02-2014 15:49

Պարզվում է՝ խաղատները Ծառուկյանի հետ կապ չունեն, Քոչարյանն էլ՝ ԲՀԿ-ի

ԲՀԿ-ի ապագա պլաններին, ինչպես նաև Հայաստանի համար վերջին շրջանում կարևոր դարձած իրադարձություններին, այսօր, լրագրողների հետ հանդիպմանն անրադարձել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը:
Ըստ նրա, ԲՀԿ-ում մենաշնորհ չկա, եթե հակառակում իրեն կարողանան ապացուցել, ապա ինքը պատրաստ է ներողություն խնդրել. ՛՛ Հակառակ դեպքում կարող են սև պիտակ դեմքիս կպցնել և ես կլքեմ Հայաստանը: Խաղատները Գագիկ Ծառուկյանի հետ բացարձակ կապ չունեն, ժամանակի հետ ինքներդ կհամոզվեք՛՛,- վստահաբար նշեց Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե Գագիկ Ծառուկյանն ու Ռոբերտ Քոչարյանը մտերմիկ հարաբերությունների մեջ են, Զոհրաբյանը փաստեց, որ այդուհանդերձ, Քոչարյանը ԲՀԿ-ի հետ բացարձակ կապ չունի:

՛՛Երկրորդ Նախագահի իշխանության գալու առաջին օրվանից Հայաստանի բյուջեն ունեցել է չորս հարյուր միլիոն դրամ, իսկ նրա իշխանության օրոք բյուջեն դարձել է երկու միլիարդ դոլար: Մեղադրել նրան, ես սխալ եմ համարում, նույնը Ս. Սարգսյանի համար կարող եմ ասել, պետք չէ քննադատել մեր նախագահներին: Բոլոր նախագահների օրոք էլ եղել են անարդարություններ՛՛,- իրավիճակը փորձեց արդարացնել ու փաստեր ներկայացրեց նախկին պատգամավորը::

Բանախոսի կարծիքով՝ եթե Հայաստանի նախարարություններն ու այլ կառույցներն իրենց աշխատանքը լավ կատարեն, ապա մեր երկրում իրավիճակը կլավանա: ՛Օրինակ բերեց Վլադիմիր Գասպարյանին, Արմեն Երիցյանին, Գագիկ Բեգլարյանին, ովքեր իրենց աշխատաքն անում են անթերի և այսօր մեծ հաջողությունների են հասել:

Արդյոք Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ է դառնալ ՀՀ Նախագահ և համապատասխանում է ՀՀ Նախագահի չափանիշներին, բանախոսը պատասխանեց. ՛՛Գագիկ Ծառուկյանը այսօր համարվում է թիվ մեկ Հայաստանի բարեգործը և եթե նա չունենար այդ չափանիշները, ես երբեք չէի կանգնի նրա կողքին: Այսօր եթե հինգ միլիարդ փող մեր Հանրապետությանը նվեր տան, ապա վաղն այդ փողը չի մնա, քանի որ այսօր մեր երկիրը ճիշտ չի կառավարվում՛՛,-հարցը շրջադարձեց Զոհրաբ Զոհրաբյանը: