22-07-2014 15:02

Մենք այսօր ավելի վատ վիճակում ենք քան Ցեղասպանությանից առաջ.Պ. Հայրիկան

«Մենք այսօր ավելի վատ վիճակում ենք քան Ցեղասպանությանից առաջ»,-այսօր հրավիրված մամուլի ասուլի ընթացքում նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն ու հավելեց, որ առավոտյան ինքը նամակ է ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պահանջելով նրա հրաժարականը: «Մի՞թե դժվար է պատկերացնել, որ այն, ինչ չեք կարողանում անել, կարող է ուրիշն անել: Ձեր սխալների պատճառով հայ ժողովուրդը հայտնվել է կոտրված տաշտակի առջև: Ձեր մնալը ոչ մի արդարացում չունի: Հայաստանը պետք է կտրուկ փոխի իր արտաքին քաղաքականությունը և դրա առաջին համակարգային քայլը ձեր հրաժարականն է նախագահի պաշտոնից»,- ներկայացնելով ուղղարկված նամակի բովանդակությունը `ասաց Պ. Հայրիկյանը: Նա Սերժ Սարգսյանին նամակով առաջարկել է ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո մնալ թեկուզ խորհրդարանական մեծամասնության առաջնորդ, ղեկավարել Հանրապետական կուսակցությունը:
News.gishe.ru-ի այն հարցին թե ինչ սպաելիքներ ունի քաղաքական աշնանից և քառյակից, ԱԻՄ առաջնորդը հակիրճ պատասխանեց. «Ինչո՞ւ սպասել աշնանը, կարելի է գործել այսօր և հիմա: Իսկ «Քառյակ» կոչվածը զբաղված է ժողովրդին բթացնելով» :