15-10-2014 14:37

«Անկազմակերպ, աննպատակ, անհասկանալի հանարահավաք էր».Պ. Հայրիկյան

«Անկազմակերպ, աննպատակ, անհասկանալի հանարահավաք էր»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անրադառնալով եռյակի հանրահավաքին որակեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Ըստ նրա՝ ոչ իշխանական ուժերը իշխանականից չեն տարբերվում. «Հոկտեմբերի 10-ին մեր ժողովրդի համար իսկապես կարևոր հարցին որևէ անդրադարձ չեղավ»: Նա նկատեց, որ ԱԺ ոչ իշխանական եռյակը այդ հանրահավաքին պատրաստվել էր վեց ամիս, բայց արդյունքում՝ հայտարարություն եղավ, որ հաջորդ հանրահավաքի ընթացքում նոր կասեն իրենց ասելիքը: Նրա խոսքերով՝ միայն «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կարողացավ մի փոքր մոմի լույս տալ համատարած խավարում: «Ես նախապես ուրախ էի, որ մարդիկ հավաքվում են, բայց հետո տեսա, որ այդ հանրահավաքը որևէ դրական բան տալ չի կարող: Մինչև իրենց հաջորդ հանրահավաքը պետք է ինչ որ ճշտումներ կատարեն, ես ի նկատի ունեմ անկազմակերպվածությունը: Ընդամենը երեք ղեկավար եք կամ երեք ու կես, բա դուք սկզբից չգիտե՞ք՝ ինչ եք անելու, չգիտե՞ք՝ ձեր հիմնական հայտարարությունը որն է, անգամ հանրահավաքի օրվա մասին որոշակիություն չունեք»:
News.gisher.ru-ի այն հարցին թե որքանո՞վ է իրատեսական ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվելու խոսակցությունները, ԱԻՄ առաջնորդը պատասխանեց. «Չեմ կարծում, որ դա լուրջ է, թեկնածություն առաջադրելու հակում ունեցող մարդը նախորդ ընտրություններում որևէ կերպ կդրսևորվեր, ինչ բացակայում էր»: Մեր հաջորդ հարցին, թե արդյոք ինքը՝ Պարոիյր Հայրիկյանը կառաջարդրվի, վերջինս պատասխանեց. «Իրավունք չունեմ չառաջադրվելու: Ունեմ անցած ճանապարհ, փորձը, որը պարտավոր եմ կիսել ժողովրդիս հետ»: