31-01-2014 14:27

Իմ դեմ երեք մահափորձ էլ եղել է ՀՀՇ-ի ժամանակ. Պ. Հայրիկան

 Այսօր լրագրողներ հետ հանդիպամ ընթացքում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն՝ անդրադառնալով մեկ տարի առաջ իր դեմ կատարված մահափորձին ասաց. ՙՆախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի մասին դեռ տասնամյակներ պետք է խոսվի: Իմ դեմ երեք մահափորձ էլ եղել է ՀՀՇ-ի ժամանակ, անգամ քրեական գործ է հարուցվել, սակայն չեմ բարձրաձայնել: Իսկ վերջին մահափորձով իմ այն կասկածները, թե պատվերը գալիս է Ռուսաստանից, ըստէության, հաստատվեցին»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդի խոսքով՝ ինքը չի կարդացել Վարդան Սեդրակյանի վերջին նամակը, քանի որ նա հրաժարվել է նախաքննության և դատաքննության ընթացքում ցուցմունք տալ: Պրն. Հայրիկայնի համոզմաբ, այս մահափորձը իր դեմ չէր ուղղված, այլ ուղղված էր բոլորիս դեմ: Հայաստանի քաղաքացիներին պետք էր վախեցնել և իրականում հաջողության հասան: ՙՄի բան շատ ակնհայտ է: Այս ամենը նախաձեռնող ուժը շատ ուժեղ էր, զգուշավոր և լկտի: Մինչև հիմա լսած չեք լինի մի մահափորձի մասին, որ ասեն, թե ինքն է կրակել: Բայց իմ մահափորձից հետո ասացին, թե ես եմ կրակել և առաջին նման հայտարարություն անողներից մեկն էլ Բորդյուժան էր»,- նշեց ԱԻՄ առաջնորդն ու հավելեց, որ այս սպանության փորձով փորձ էր արվում արագացնել Հայաստանի ոչնչացումը: