02-05-2014 15:13

Հայրիկյանը՝ Շարմազանովին. հայտարարությունից առաջ նկատի ունեցեք, թե ում վրա է հիմնված Ձեր իշխանատիրությունը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը անրադառնակով ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովի հայտնի հայտարարությանն ասաց. «Էդուարդ Շարմազանովը, խոսելով իրենց իշխանության ամրության մասին, թող հիշի, որ այդ ամրության հիմքում Սերժ Սարգսյանի կեցվածքն է, իսկ նա բազմիցս փոխել է իր կեցվածքը»: Հայրիկյանն ավագ եղբեր իրավունքով հիշեցրեց երիտասարդ Շահմազանովին նմանատիպ մտածելակերպ ունեցող իրենց հոգևոր հայրերին առաջնորդել են նախ կոմունիստները, ովքեր ասում էին մեր դեմ խաղ չկա, ապա ՀՀՇ-ականները, որ կարծում էին, թե մինչև 2000 թիվը միայն իրենք են լինելու: «Սերժ Սարգսյանի հրաժարական տալն ավելի փոքր երևույթ է, քան Եվրամիության օգտին խոսելն ու Մաքսային միություն մտնելը: Դրանով նա ավելի մեծ հրաժարական է տվել, քան իշխանություն հանձնելն է»,-հայտարարում է ԱԻՄ առաջնորդն ու ՀՀԿ խեսնակին խորհուրդ տավեց հայտարարությունից առաջ նկատի ունենալ, թե ում վրա է հիմնված իրենց իշխանատիրությունը. այն մարդու, ով կարող է առավոտյան անդրադառնալ և ասել` մենք դառնում ենք Չինաստանի կողմնակից: Վերլուծելով ՀՀԿ-ականների վերջին նմանատիպ ելույթները` Հայրիկյանն արձանագրեց, որ գործ ունենք զանգվածային հոգեկան խանգարման հետ` մանկապատանեկական ու ծերունական մառազմատիկ ելույթների դրսևորմամբ: «Երբ ասում է` պաշտոններ ղեկավարելու համար պետք է անպայման անցնեք Մելիք Ադամյանով, ուզում է ասի` պիտի անպայման հանրապետական դառնաք, պաշտոնի համար չդառնանք հանրապետական»,-իր հետ եկած իր կուսակկիցներին է հարցնում Հայրիկյանը: Իսկ նրանք ծիծաղով պատասխանում են, որ կարելի է քննարկել: Իսկ վերջում Պարույր Հայրիկյանը Թդուարդ Շարմազանովին ու բոլոր ՀՀԿ-ականներին հիշեցնում է, որ իրենք ԱԻՄ-ից են սերվել` ի նկատի ունենալով լուսահոգի Աշոտ Նավասարդյանին: Ասուլիսի վերուջում պատասխանելով լրագրողների այն հարցին թե ի՞նչ սպասելիքներ ունի ԱԻՄ առաջնորդը նոր ձևավորվող կառավարությունից, վերջինս պատասախում է. «Ավելի քիչ սպասելիք ունեմ, քան՝ հնից որովհետև նույն է, բան չի փոխվել»: