Բավ է պառակտվել
17-05-2014 12:32

ԱԻՄ ղեկավարը կոշտ քննադատել է «Դեմ եմ» նախաձեռնությանը և ոչ իշխանական քառյակին

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն անրադառնալով «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությանը համոզմունք հայտնեց, թե շարժումն ազնիվ չէ, կարող է իրենց մոլորությունների մեջ ազնիվ են, սակայն միայն այդքանը»: «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը զրո շարժում է, նշեց Հայրիկյանն ու լրագրողների, նախաձեռնությանը վերաբերող հացին պատասխանեց. «Մանր-մունր խնդիրներով ես չեմ խոսում: Սա ժամանակին մեզ այնքանով էր հետաքրքրում, որ վերաբերվում էր քաղաքացիների ինքնորոշմանը: Դեմ էին, թող մաքսայինին դեմ լինի,»,- ասաց նա:
Խոսելով Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերի միավորման մասին, բանախոսն այն դավաճանների քառյակ համարեց: «Այն քառյակը, որը քվեարկեց Գալուստ Սահակյանի օգտին, իշխանափոխությո՞ւն է պահանջում: Դա դավաճանների քառյակ է, եկեք մեզ չխաբենք»,- ասաց Հայրիկյանն ու հավելեց, որ իրենց նպատակն իշխանությունը ժողովրդին վերադարձնելն է: ԱԻՄ առաջնորդը միարժամանակ ընդգծեց, որ ՀՀ անկախ հանրապետության և ոչ մի նախագահի փոփոխությամբ էլ երկրի խնդիրները չեն լուծվել. «Ասենք հասկացանք, Լևոնենք դեղնակտուց էին, չկարողացան Նախիջևանի հարց բարձրացնել, բայց սրանք ճանապարհ են անցել, թող մի բան անեին»: