26-12-2013 20:14

Դեկտեմբերի 28-ին կկայանա «Ոչ մաքսային միությանը, Կեցցե ազատ ու անկախ Հայաստանը» կարգախոսով հանդիպում

Դեկտեմբերի 28-ին, ժամը 14։30-ին կկայանա, ԱԻՄ առաջնորդ՝ Պարույր Հայրիկյանի նախաձեռնությամբ ու քաղաքապետարանի կողմից արտոնված ՙՈչ մաքսային միությանը. Կեցցե ազատ ու անկախ Հայաստանը՚ կարգախոսով հանդիպումը: Այն կկայանա Ազատության հարպարակում, իսկ մերձակա փողոցներով կընթանա երթ: ԱԻՄ առաջնորդը կոչ է անում Երևանում և մերձակայքում բնակովող համակիրներին ու գաղափարակիցներին միանալ. ՙ«Թամաշա ընկերներ» չեմ ունեցել ու չեմ ունենա և նախապես ներողություն եմ խնդրում այդ օրն իմ կողքին չկանգնածներին բարի ճանապարհ և հաջողություններ մաղթելուս, նրանց նոր ընկերներով փոխարինելուս համար՚։ Պ.Հայրիկայնի հավաստմամ գործում է 094 91 81 24 հեռախոսահամարը (հեռախոսահամարը գործելու է երկու օր), որը նախատեսված է մանրամասներին ծանոթանալու կամ նախապատրաստական, այդ թվում կազմակերպչական աշխատանքներին մասնակեցելու համար: