19-08-2014 15:16

Իշխանության հրաժարականի պահանջով՝ Հայրիկյանը հացադուլ կսկսի

«Դեռ հստակ որոշում չունեմ, բայց ամենայն հավանականությամբ՝ սեպտեմբերի 8-ին, նախագահական նստավայրի դիմաց հացադուլ կսկսեմ` իշխանության հրաժարականի պահանջով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիյանը: Ըստ նրա, իշխանությունների ձախողումներն ակնհայտ են և քանի որ ՀՀ իշխանություններն այդքան բարոյական արժեքներ չունեն, որ ինքնակամ ընդունեն իրենց ձախողումներն ու հեռանան` Հայրիկյանը պատրաստվում է պարտադրել նրանց այդ հրաժարականը: News.gisher.ru-ի այն հարցին թե ինչ արձագանք է ունեցել ՀՀ նախագհին նախորդ անգամ դիմելը, ԱԻմ առաջնորդը պատախանեց. «Հացադուլի անհրաժեշտության պատճառներից մեկն էլ հենց այդ նամակ-հայտարարության անարձանք լինելն է: Այս անգամ, վստահ եմ, որ հացադուլիցս հետո Սերժ Սարգսյանն ուղղակի չի կարող հրաժարական չտալ»: Հայրիկյանը վստահ չէ, թե իշխանությունները կհուզվեն իր հացադուլով, սակայն բոլոր նորմալ մարդիկ պիտի հուզվեն: «Իրենք չհուզվեն` իրենց կստիպեն հուզվել: Ես ձևը գիտեմ, թե ովքեր և ինչպես»,-վստահեցնում է քաղաքական գործիչը;