Բավ է պառակտվել
07-10-2014 11:50

Պարույր Հայրիկյանն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի եռյակի հանրահավաքին

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի հոկտեմբերի 10-ին Ազգային ժողովի ոչ իշխանական եռյակի հրավիրած հանրահավաքին:
«Մեր մարդիկ, իհա՛րկե, ներկա կլինեն, բայց իմ մասին ոչինչ ասել չեմ կարող: Եթե պետք է` ներկա լինեմ որպես ունկնդիր, ապա իմ մարդիկ ներկա կլինեն, կպատմեն: Իսկ որպես մեր ժողովրդի քաղաքական կյանքում որոշակի դերակատարություն ունեցած անձ և կուսակցական ղեկավար՝ ես հրավեր չեմ ստացել ո՛չ վերաբերմունք արտահայտելու, ո՛չ օրակարգին մասնակցելու, ո՛չ էլ ելույթ ունենալու»,-ասաց Պարույր Հայրիկյանը:
Ըստ նրա՝ մեր ազգն այսօր շատ կարևոր հարցեր ունի, իսկ այն հարցերը, որ բարձրացնում է եռյակը, հիմնական հարցերից շեղելու համար են:
«Հոկտեմբերի 10-ին Հայաստանը միանում է Մաքսային միությանը, և քանի որ այս ուժերն իրենք իրենց ավելի կարևոր են համարում, ուստի այդ հարցը չեն բարձրացնում և դրան չեն անդրադառնում»,-Tert.am_ի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը՝ հավելելով. «Թեև իրենք ասում են, թե արտաքին քաղաքական հարցերին չեն անդրադառնում, բայց արտաքին քաղաքականությունը քո արժեքային համակարգի մի մասն է»: