17-11-2014 11:02

Տիգրան Կարապետյանը միացավ եռյակին

Այսօր լրագրողների հետ զրույցում «Ժողովրդական կուսակցությանը» առաջնորդ Տիգրան Կարապետյանը հայտարարեց, որ իրենք միանում են խորհրդարանական ոչ իշխանական երեք ուժերին` ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին և «Ժառանգությանը»: Նրա խոսքով` ինքը միանում է եռյակին, որ «հավատ ավելացնի»:«Սա համաժողովրդական շարժում է, բոլոր կուսակցություններն են միանալու մեզ: Եթե նրանք իշխանական պրոյեկտ լինեին, ապա իմ մեկնած ձեռքին չէին արձագանքի»,- ասաց քաղաքական գործիչը: Հաջորդ հանրահավաքին Տիգրան Կարապետյանը լինելու է հարթակում, սակայն այդ մասին դեռ եռյակի առաջնորդների հետ չի խոսել, որեւէ քննարկում չի եղել: