23-11-2016 10:35

Գագիկ Ծառուկյանը վերադառնու՞մ է

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկայում կուսակցության քաղխորհրդի նիստ է պլանավորել:

Նիստը կանցկացվի Մելիք-Ադամյանի վրա գտնվող կառավարության մեծ՝ 800 տեղանոց դահլիճում, մինչդեռ ԲՀԿ քաղխորհուրդը բաղկացած է 160 անդամից։

Նախնական օրն էլ է որոշված՝ դեկտեմբերի 3-ը, բայց ասացին՝ դեռ կարող է փոխվել։

Նման ներկայացուցչական նիստ անելու նպատակը ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերադարձի հետ է կապված։ ԲՀԿ քաղխորհուրդը միաձայն, առանց դեմերի, կպահանջի նախկին նախագահի վերադարձը։ Ի դեպ, այդ օրը ԲՀԿ կվերադառնան բոլոր նեղացածներն ու հեռացածները: