Բավ է պառակտվել
24-07-2015 09:39

Բելգիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել

Բելգիայի խորհրդարանը երեկ ձայների մեծամասնությամբ հաստատել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:  Բանաձևն ընդգծում է նաև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը և կոչ է անում Հայաստանին և Թուրքիային «օգտագործել Հայոց ցեղասպանության 100-ամյակը՝ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու, սահմանը բացելու և տնտեսական ինտեգրման համար ուղի բացելու համար»։ Բանաձևը ներկայացրել է խորհրդարանի անդամ Փիթեր Դե Ռուվերը։ Այն ընդունվել է հուլիսի 7-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։ Բելգիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1998-ին։ Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության և իր անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: