19-11-2014 15:11

Եռյակն ամրացնում է միասնական շտաբերը

Այսօր եռյակի ներկայացուցիչների հերթական հանդիպման ավարտին, լրագրողների հետ զրուցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ Ամբողջ երկրում միասնական շտաբերի ձևավորումը ավարտական փուլում է:Ըստ նրա՝ որոշվել է համաժողովրդական շարժման քաղաքական խորհուրդ ձեւավորել, որում ներկայացված կլինեն եռյակի քաղաքական ուժերը: Ընդդիմադիրը նաեւ հայտնել է, որ մարզային միասնական շտաբերը համակարգող մարմիններ կստեղծվեն, նաեւ՝ կլինեն հանրահավաքներ, համագործակցություն կծավալվի արտախորհրդարանական քաղաքական ուժերի, ՀԿ-ների եւ սփյուռքի հետ, կձեւավորվի նաեւ քարոզչությամբ զբաղվող տեղեկատվական մարմին