Բավ է պառակտվել
07-12-2015 12:02

ՀԱԿ-ը բոյկոտեց ԱԺ նստաշրջանը

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր Ազգային ժողովում նշեց, որ համաձայն ԱԺ կանոնակարգի՝ ՀԱԿ խմբակցությունը բոյկոտում է ԱԺ այս նստաշրջանի հետագա աշխատանքները:
«Ստեղծված իրավիճակում մենք չենք կարող Ձեզ հետ նստել նույն դահլիճում և սովորականի պես գործ անել: Բոյկոտի պատճառը հայ ժողովրդի կամարտահայտության իրավունքի ոտնահարումն է, որ տեղի ունեցավ երեկ, երբ կեղծվեց Սահմանադրության հանրաքվեն՝ գործի դրվելով ընտրակեղծիքների բոլոր միջոցները…»,- ասաց Զուրաբյանը, սակայն նրա խոսքը ընդհատվեց։
«Մենք հակառակ տեսակետի ենք»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։
Դրանից հետո ՀԱԿ խմբակցության պատգամավորները լքեցին դահլիճը: «Տեսա՞ք, քանի հոգի էին իրենց խմբակցությունը, քանի հոգի բոյկոտեցին»,- հեռացող պատգամավորների հետևից ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նշենք, որ մինչ Լ.Զուրաբյանի հայտարարությունը, անջատեցին նաև Զարուհի Փոստանջյանի խոսափողը, որը ևս խոսում էր սահմանադրական հանրաքվեից: Էդուարդ Շարմազանովը խնդրեց խոսել օրակարգի վերաբերյալ, Զարուհի Փոստանջյանն ասաց, որ նա «ցենզոր» չէ, սակայն խոսափողը անջատվեց: