Բավ է պառակտվել
31-07-2017 08:45

Թուրքիայի խորհրդարանն արգելել է Հայոց ցեղասպանություն տերմինի կիրառումը:

Թուրքիայի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որով պատգամավորներին կարգելվի կիրառել «Հայոց ցեղասպանություն» տերմինը:
Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն, իսկ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թվականից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ: Երկու երկրների բարդ հարաբերությունների պատճառը, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության հարցում Անկարայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունն է, ինչպես նաև 1915թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին հանդեպ Թուրքիայի սուր արձագանքը:
Դեմ է քվեարկել միայն ընդդիմությունը:
Օրինագիծը պատժամիջոցներ է նախատեսում այն օրենսդիրների նկատմամբ , ովքեր խոսելով «1915 թ. իրադարձությունների մասին» կիրառում են «Հայոց ցեղասպանություն» տերմինը և «վիրավորում են թուրք ժողովրդի պատմությունն ու ընդհանուր անցյալը»: Արգելքի մեջ ներառված են նաև այնպիսի տերմիններ, ինչպիսիք են «Քուրդիստանը» և «Քրդական շրջանները»:
Խորհրդարանի այն անդամը, ով կխախտի օրենքը՝ ժամանակավորապես կհեռացվի օրենսդիր մարմնից, ինչպես նաև ստիպված կլինեն տուգանք վճարել ՝ աշխատավարձի մինչև մեկ երրորդի չափով:
1915թ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Թուրքիան ավանդաբար ժխտում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ 1,5 միլիոն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները, և չափացանց ցավոտ է արձագանքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Արևմուտքի քննադատություններին:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է աշխարհի մի շարք պետությունների կողմից, որոնց թվում են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, ինչպես նաև Գերմանիայի Բունդեսթագը, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծ մասը, Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային Խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների Պալատը և Լեհաստանի Սեյմը: