Բավ է պառակտվել
20-03-2015 09:25

Սիրիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Սիրիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Այս մասին «Հալեպահայեր» ֆեյսբուքյան խմբում գրել է Ռոբերտ Սուլահյանը: «Սուրիական խորհրդարանը պաշտօնապէս կը ճանչնայ Հայկական Ցեղասպանութիւնը եւ աշխարհի բոլոր երկիրներէն կը պահանջէ նոյն քայլը առնել որպէսզի նման աղէտներ չկրկնուին: Մենք որպէս Սուրիահայեր շնորհակալութիւն կը յայտնենք մեր պետութեան օրէնսդիր մարմնին իր առած այս պատմական յոյժ կարեւոր քայլին համար: Մեր շնորհակալութիւնը նաեւ կ'երթայ մեր սիրելի եւ քաջ համայնքապետերուն, որոնք հետապնդեցին այս ճանաչման գործընթացը»,-գրել է օգտատերը: